Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 3.06.2025 - 12:21
3.06.2025 - 12:21 դիտում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ