Ապօրինի ծառահատման հետքերով. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

Աստղիկ Խաչատրյան 28.10.2021 - 10:03
28.10.2021 - 10:03 դիտում

Հոկտեմբերի 25-ին «Հրազդան» անտառտնտեսությունից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Կարմիր խաչ կոչվող անտառամասում հայտնաբերվել է ապօրինի հատած ծառերի 30 կոճղ։
Ոստիկանության ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզեցին, որ ծառերը հատել է Մեղրաձոր գյուղի 36-ամյա մի բնակիչ։
Հոկտեմբերի 26-ին կասկածվողը հայտնաբերվեց է և, փայտանյութով բեռնված իր «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին։
Նա փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ կտրոն-ծանուցագիր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերն ինքն է ապօրինի հատել։
Դեպքի հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ