Ապօրինի գործունեության կասեցումներ Շիրակում և Արմավիրում․ ԲԸՏՄ

9.07.2025 - 11:42 դիտում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների ընթացքում Շիրակում գործող «ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ում և Արմավիրում գործող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ում արձանագրվել են իրավախախտման դեպքեր։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

«ՅՈՒՄՍ» ՍՊԸ-ի արտադրամասի երկաթբետոնյա կառուցվածքների և շինարարական աշխատանքների նպատակով գործարկվող բետոնի շաղախի հանգույցը չի ունեցել անհրաժեշտ թույլտվություն՝ անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար։

Սառնարանային տնտեսություն վարող «ԲԱՐԻՔ-Պ» ՓԲԸ-ն ոռոգման նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

ԲԸՏՄ Շիրակի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բետոնի շաղախի հանգույցի և խորքային հորի ապօրինի շահագործումները կասեցվել են։

Տնտեսվարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ