Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

2.04.2023 - 11:31 դիտում

Ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը։
Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ and տեքստ նկարն է
Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են:
2021 թվականին CDC-ն հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս աուտիզմի մակարդակի ռեկորդային աճ (կազմակերպությունը սկսել է հետազոտությունը 2000 թվականին): CDC-ի աուտիզմի և զարգացման խանգարումների մոնիտորինգի (ADDM) ցանցի հետ ուսումնասիրություն իրականացրած հեղինակները այս աճը վերագրում են ախտորոշման և նույնականացման բարելավմանը և ոչ АSD–ի հիվանդացության աճին:
Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են ինչպես երեխայի աճի և զարգացման գնահատումը, այնպես էլ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը և համապատասխանաբար վաղ միջամտության իրականացումը:
2021 թվականի դրությամբ` մեր երկրում մանկական և ատիպիկ աուտիզմ ախտորոշմամբ երեխաների թիվը կազմում է 843:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ