Ապացույցները վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության մասին. Հաագայի դատարանում վկայություններ ներկայացվեցին

Աննա Կոստանյան 14.10.2021 - 15:34
14.10.2021 - 15:34 դիտում

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացրեց բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից էթնիկ զտման մտադրության, հայ գերիներին խոշտանգելու, նվաստացնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանին ներկայացվեց, որ Ադրբեջանը միջազգային մարդասիրական իրավունքի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց, սակայն դեռ շարունակում է պահել ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Շեշտվեց ինչպես չհաստատված գերիների, այնպես էլ 45 հաստատված գերիների մասին:

«Փաստը, որ Ադրբեջանը կալանավորվել է այդ 45 անձանց, անվիճելի է»,-ասաց զեկուցողն ու հավելեց, որ նրանց անունները և այլ ինֆորմացիան ներկայացված է փաստաթղթերում, նրանք մարդիկ են՝ հստակ անուններով, դեմքերով, ունեն ընտանիքներ:

Նա դատարանին հիշեցրեց, որ Ադրբեջանի հատուկ ջոկատայիններն անգամ դեկտեմբերին են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի մոտակայքում հայ զինվորների գերեվարել: Շեշտվեց՝ ընդ որում այդ երկու գյուղերը և շրջապատող տարածքը ներառված չեն եղել այն տարածքներում, որոնցից հայկական զորքերը պետք է հեռանային՝ ըստ եռակողմ հայտարարության:

Զեկուցողը նշեց՝ ապացույցներ կան, որոն վկայում են, որ ինչպես հաստատված 45 գերիները, այնպես էլ մյուս գերիների մեծ մասը ենթարկվել են խոշտանգումների, նվաստացնող վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Մի շարք հրապարակումներ կան, որ ապացուցում են, որ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց այրել են, էլեկտրահարել: Այսպիսով, դատարանին ներկայացվեցին բազմաթիվ փաստական ապացույցներ, տեսանյութեր, որոնք սոցիալական ցանցերում տարածել էին հենց ադրբեջանցի զինվորականները: Դատարանին են ներկայացվել սպանությունների, դաժան վերաբերմունքի մասին փաստող տեսանյութեր:  Ընդգծվեց, որ ցավոք սրտի, նույնիսկ հիմա նվաստացումները շարունակվում են:

«Դուք այսօր կարող եք  լսել, որ այդ բոլոր ռազմագերիները հանցագործներ են և նրանց կալանքի տակ պահելը ոչ մի կապ չունի էթնիկ զտման հետ, մինչդեռ բոլոր ապացույցները վկայում են էթնիկ զտման մասին»,-նշվեց դատարանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ