Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

15.06.2025 - 23:21 դիտում
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։
«Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ