Ապարանում պտտահողմի հետևանքով ավերածություններն ահռելի են. լուսանկարներ

15.06.2025 - 23:46 դիտում

Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Այդ մասին տեղեկացնում է Ապարանի համայնքապետարանը:

Ըստ նախնական տվյալների՝ վնասվել են 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։

Բազմաթիվ բնակիչների տների պատուհաններ են կոտրվել, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:

Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել ամբողջ ներուժով՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքները։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ