Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. ԱԽ քարտուղար

Աննա Կոստանյան 26.05.2025 - 16:41
26.05.2025 - 16:41 դիտում

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Հարավային Կովկասը որպես ռազմավարական հանգույց. առևտրի և կապի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Արմեն Գրիգորյանը պատասխանելով իրեն ուղղված հարցերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուղղված է նպաստելու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը` ստեղծելով փոխկախվածություն տարածաշրջանում: Հավելել է նաև, որ այն խաղաղության գործընթացի մաս է կազմում:

Ներկայացնելով նախագծի առավելություններն ԱԽ քարտուղարը նշել է, որ այն ներառականության մասին է՝ չբացառելով որևէ մի երկիր: ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ այն պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ, ինչպես նաև փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքների շրջանակում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ