Աշոցք համայնքի ղեկավար ընտրվեց Կարեն Մանուկյանը

Աստղիկ Խաչատրյան 21.12.2021 - 18:55
21.12.2021 - 18:55 դիտում

Այսօր Աշոցքի համայնքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը:
Նորընտիր ավագանու անդրանիկ նիստը մեկնարկեց ՀՀ օրհներգով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատկված հայորդիների հիշատակը:

Համաձայն թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 12-ի N 24- Ա որոշման՝ Աշոցք համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բաշխվել են ՝
1. <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցություն՝ 5 մանդատ
2. <<Քաղաքացիական Պայմանագիր>> կուսակցություն՝ 10 մանդատ:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանին որոշեց.

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ղեկավար ընտրել Կարեն Ջիվանի Մանուկյանին։
Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ՝ պարոն Գ. Սիմոնյանը: Նորընտիր ավագանուն ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Աշոցք համայնքի ղեկավար պարոն Կարեն Մանուկյանը:

Այսօր Աշոցքի համայնքապետարանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու առաջին…

Опубликовано Աշոցքի համայնքապետարան Понедельник, 20 декабря 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ