Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են

Աստղիկ Խաչատրյան 28.12.2023 - 20:07
28.12.2023 - 20:07 դիտում

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Աշոցքի ( Բավրա բնակավայրի հատված) և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ