Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Աստղիկ Խաչատրյան 14.05.2025 - 21:28
14.05.2025 - 21:28 դիտում

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տուժածներ չկան:

Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Արտուշա Վ-ն է:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ