Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Աննա Կոստանյան 15.02.2023 - 15:53
15.02.2023 - 15:53 դիտում

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն օդանավակայանում դիմավորելու ընթացքից լուսանկարներ է հրապարակել Թվիթերում և գրել․

«Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այս ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այս ցավերի թեթևացման լավագույն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ