Աշխատատեղերի թվաքանակի աննախադեպ ցուցանիշ է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 24.06.2021 - 11:25
24.06.2021 - 11:25 դիտում

Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել.
2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված՝ 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Այս ցուցանիշն ավելի է 2020, 2019 և 2018 թվականների համադրելի տվյալներից: Մասնավորապես, 2020 թվականի մայիս ամսվա տվյալներից ավելի է 34 հազարով, 2019-ի համեմատ՝ 37 հազարով, և 2018 թվականի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև հայտարարագրված աշխատատեղերի ամսով եկամտի չափը՝ կազմելով 134.7 միլիարդ դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ աշխատավարձերի ֆոնդը 2021 թվականին 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 միլիարդ դրամով կամ 39 տոկոսով: «Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35.714 դրամով»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ