ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների բժշկական հակացուցումները

Աննա Կոստանյան 2.09.2021 - 18:02
2.09.2021 - 18:02 դիտում

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումները:

«Պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ և ժամանակավոր:

Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների  սրացումը»,- հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ