«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա». 5 նոր համաձայնագրեր Շիրակում

Հրաչ Սահակյան 26.12.2020 - 17:11
26.12.2020 - 17:11 դիտում

Այսօր Գյումրիում ստորագրվեցին համագործակցության հուշագրեր միջին մասնագիտական կրթության եւ ուսումնական հաստատությունների, բիզնես կազմակերպությունների եւ People in Need կազմակերպության միջեւ՝ Շիրակի մարզում տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու եւ վերապատրաստելու նպատակով: Եռակողմ հուշագրեր ստորագրվեցին People in Need-ի հետ Ամասյիայի արհեստագործական պետական ուսումնարանի եւ Ամասիայի գլխավորող պանրագործարանի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի եւ Կումայրի կարպետի, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի եւ Աշոցքի պանրագործարանի միջեւ, Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի եւ Գրին Բրոդերսի միջեւ: Ներկա էին ԿԳՄՍ նախարարության, մարզային իշխանության ու Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ