Անվերահսկելի ինֆորմացիաներ. առցանց դաշտը՝ պատերազմական թիրախ

Հրաչ Սահակյան 3.10.2020 - 20:00
3.10.2020 - 20:00 դիտում

Չնայած պաշտպանության նախարարության կողմից հնչեցված բազմաթիվ կոչերի՝ համացանցում տեսագրություններ ու լուսանկարներ շարունակում են հայտնվել: Առհասարակ մեդիագրագիտությունն ու անվտանգությունն անհրաժեշտ են բոլորին, իսկ հիմա՝ ավելի քան երբեւէ: «Երկիրը պատերազմի մեջ է, պետք է զերծ մնալ տեսա եւ լուսանկարահանումներից ու, մասնավորապես, այն առցանց տիրույթում տեղադրելուց. այդ կերպ թշնամու ջրաղացին եք ջուր լցնում՝ դառնալով նրանց առցանց հետախույզները»,-փաստում են մեդիափորձագետները: Պետք չէ նկարահանել ոչինչ, ցանկացած նմանատիպ քայլ օգնում է թշնամուն կողմնորոշվել ու թիրախավորել հայկական տարածքներն ու ռազմական նշանակության կետերը: Ամեն դեպքում պետք է պահել զսպվածությունն ու հավասարակշռվածությունը, չտեղադրել ու հրապարակել որեւէ տեսակի ոչ պաշտոնական ինֆորմացիա՝ կապված ներկայիս վիճակի հետ:Չմեկնաբանել հակառակորդի առցանց ֆոտո-վիդեո հրապարակումներն ու չօգտագործել լատինատառ կամ ռուսերեն տառերով գրվող հայտնի վիրավորական բառը: Այս կերպ դուք վտանգում եք ձեր էջերն ու անգամ եթե ունեք կարեւոր ինֆորմացիա, որը փակ հաղորդագրությունների տիրույթում է ու հրապարակված չէ ֆեյսբուքում, կարող է կոտրվել ու աշխատել՝ ի նպաստ թշնամական քարոզչամեքենայի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ