Անչափահասները և երիտասարդները թմրամիջոցների թեստ կհանձնեն մասսայական, թե կամավորության տարբերակով. ՆԳ նախարար

Աննա Կոստանյան 23.04.2025 - 10:02
23.04.2025 - 10:02 դիտում

Կառավարությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության շրջանակում քննարկում է անչափահասների կամավոր թեստավորման ներդրման հնարավորությունը։

Հանրային ՀԸ եթերում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մանրամասնեց՝ ինչ նպատակ ունի այն:

Կա պրակտիկա, որ անչափահասները կամ կամավորության, կամ պարտադիրության սկզբունքով, ըստ նախարարի, պարբերաբար թեստավորումներ են անցնում, որպեսզի հասկանալի լինի, կա արդյոք թմրամիջոցների օգտագործման դեպք տվյալ անչափահասի մոտ, թե չկա: Ըստ միջազգային պրակտիկայի, անչափահասները կամավորության սկզբունքով իրենք կարող են որոշել դիմել թեստավորման, թե չդիմեն, և մյուս սկզբունքը մասսայական թեստավորումներն են:

«Քննարկումներով մենք գնացինք այն ճանապարհով, որ առավել շատ պետք է կենտրոնանաք կամավոր թեստավորման վրա, որովհետև թեման շատ զգայուն և նուրբ է»,- ասաց նախարարը:

Անչափահասը, որն օգտագործել է թմրամիջոցը՝ չի գա թեստավորման՝ դիտարկմանն ի պատասխան, ՆԳ նախարարն ասաց.

«Մենք քննարկում ենք հետևյալ սխեման, որ ծնողները կարող եք իրենք կամք դրսևորեն այս դեպքում, որ երեխան անցնի որոշակի թեստավորում: Ինչու է հատկապես կամավոր թեստավորման տարբերակը ընդունելի, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ մասսայական թմրամիջոցի օգտագործում ունենք անչափահասների շրջանում, բայց պետք է փաստել, որ կա աճ: Անչափաահսների և երիտասարդների հարցում պետք է մեր մոտեցումները ձևավորենք չվնասելու սկզբունքով: Դա է պատճառը, որ կամավորության սկզբունքի տարբերակն է ընդունելի համարվել: Դեռ ժամանակ կա քննարկման և վերջնական եզրահանգման համար»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով պայքարի արդյունքներին, Արփինե Սարգսյանը նշեց, որ 2023-ի համեմատությամբ 2024-ին 200 կգ ավել թմրամիջոց է առգրավվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ