Անձրև, թաց ձյուն․ եղանակի առաջիկա կանխատեսումը

Աննա Կոստանյան 10.11.2023 - 17:34
10.11.2023 - 17:34 դիտում

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ անձրև։ Նոյեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, 10-ի ցերեկը, 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 10-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի  11-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան      18.5°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան          -3.9°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     6.8°C

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ