Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին. լրատվամիջոցներ

Աննա Կոստանյան 17.03.2022 - 18:35
17.03.2022 - 18:35 դիտում

Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Նշվում է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով։

«Օդանավի ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», – ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է այն օդ բարձրացել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ