Անհայտ անձը 26 ամյա աղջկա ձեռքը վնասելով՝ հափշտակել է բջջային հեռախոսն ու դիմել փախուստի

Աննա Կոստանյան 16.08.2024 - 15:41
16.08.2024 - 15:41 դիտում

Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հաղորդումը փոխնացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները և քննչական բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզեցին եղելությունը։

Հանցագործությունը կատարել էր Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 20-ամյա երիտասարդը։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Քննիչի կողմից երիտասարդին ձերբակալելու որոշում կայացվեց։

Օգոստոսի 16-ի առավոտյան 20-ամյա երիտասարդն իր բնակության վայրում ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Նա ներկայացվել է քննչական բաժին, կատարվում է նախաքննություն»,- ասաված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ