Անկարան փորձում է վերականգնել «հացահատիկի գործարքը». Չելիք

1.11.2022 - 19:17 դիտում

Անկարան բոլոր մակարդակներով, այդ թվում՝ նախագահի, աշխատում է վերականգնել «հացահատիկի գործարքը»՝ հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը համաձայնագրին:

Չելիքը հայտնել է, որ այս պահին ռուս մասնագետները դեռ Ստամբուլի համակարգող կենտրոնում են:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ռուսական ռազմանավերի վրա հարձակումը մասամբ իրականացվել է հացահատիկի փոխադրման միջանցքից։

«Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցնում է իր մասնակցությունը հացահատիկի գործարքին և կոչ է անում Կիևին ՝երաշխավորել ծովային նավարկության անվտանգությունը Սև ծովում»,- հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ