Անկարայում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է եղել

4.05.2023 - 23:07 դիտում

Թուրքիայի Անկարա քաղաքում Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ներկայացուցիչների միջև ծեծռկտուք է տեղի ունեցել։ Այս մասին գրել է mk.ru-ն ու տելեգրամյան ալիքից տեսանյութ հրապարակել։

Ավելի վաղ ռուսական պատվիրակության աղբյուրը հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակության անդամը հարձակվել է ռուսական պատվիրակության քարտուղար Վալերի Ստավիցկու վրա։

Baza տելեգրամյան ալիքը հրապարակել է Անկարայում ՍԾՏՀ ԽՎ գագաթնաժողովի շրջանակում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած կոնֆլիկտի տեսանյութը։

Պարզվել է, որ հյուրանոցի նախասրահում, որտեղ անցկացվում էր հանդիպումը, «60 րոպե» հաղորդաշարի լրագրողները հարցազրույց էին վերցնում Պետդումայի պատգամավոր Օլգա Տիմոֆեևայից, որը Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Սակայն նրա թիկունքում է կանգնել Ուկրաինայի պատգամավոր Ալեքսանդր Մարիկովսկին, պարզել ուկրաինական դրոշն ու սկսել ուկրաինամետ կարգախոսներ բղավել։

Դրանից հետո Վալերի Ստավիցկին Մարիկովսկու ձեռքից խլել է դրոշը և սկսել հեռանալ։ Մարիկովսկին հասել է Ստավիցկուն, վերադարձրել դրոշն ու մի քանի հարված հասցրել Պետդումայի միջազգային վարչության աշխատակցին։ Մի քանի վայրկյան անց գագաթնաժողովի կազմակերպիչների ներկայացուցիչները բաժանել են նրանց։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ