Անկարայում ուժեղ փոթորիկը և անձրևները ավերել են տներ և մզկիթներ

Աննա Կոստանյան 18.05.2023 - 12:51
18.05.2023 - 12:51 դիտում

Անկարայում փոթորիկը քանդել է շենքերի տանիքներ և ավերել մզկիթների մինարեթները՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի մայրաքաղաքում փոթորկից պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներն ու այլ տներ։ Վնասվել է քաղաքի կենտրոնական մզկիթներից մեկի մինարեթը: Կան տուժածներ:

Փոթորկի հետ մեկտեղ՝ Անկարայում հորդառատ անձրևներ են տեղացել։ Քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ