Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել

10.06.2023 - 12:52 դիտում

Անկարայի Էլմադաղ շրջանում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պայթյունին հաջորդել է հրդեհ: Դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայություններին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։

Լրատվամիջոցնեի փոխանցմամբ՝ արտակարգ պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, կա հինգ զոհ:

Ըստ վարկածի՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ չվերահսկվող քիմիական ռեակցիան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ