Անկարայում՝ ՆԳՆ շենքի մոտ, պայթյուն է եղել

1.10.2023 - 21:24 դիտում

Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրի Ներքին գործերի նախարարության շենքի մոտ պայթյուն է եղել։

Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Յերլիկայան պայթյունը ահաբեկչություն է որակել։ Նա X-ի իր միկրոբլոգում գրել է. «Երկու ահաբեկիչ մարդատար մեքենայով մոտեցել են նախարարության շենքին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսին հաջողվել է վնասազերծել։ Պայթյունի հետևանքով մեր ոստիկաններից 2-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր հերոսներին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ