«Անկախ դիտորդ»-ը ՌԴ-ից ՀՀ եկող ընտրողներին առերևույթ շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Մ. Բադալյանի գործողությունների վերաբերյալ

Աննա Կոստանյան 1.06.2026 - 18:47
1.06.2026 - 18:47 դիտում

«Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ։
«Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։
«Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ