Անի Հովսեփյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Աստղիկ Խաչատրյան 25.04.2024 - 19:46
25.04.2024 - 19:46 դիտում

Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովսեփյանը մրցեց Ռուսաստանը ներկայացնող  Դարիմա Սանդակովայի հետ: Հովսեփյանը պարտվեց, սակայն նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ էր նվաճեց նաև 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Տղամարդկանց թիմից կիսաեզրափակիչ է դուրս եկել 5 բռնցքամարտիկ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ