Անի համայնքի Մարալիկ, Ձորակապ և Սառնաղբյուր բնակավայրերում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Աննա Կոստանյան 23.08.2022 - 15:25
23.08.2022 - 15:25 դիտում

202 մլն 702 հազար դրամ գումարի շրջանակներում Անի համայնքի Մարալիկ, Ձորակապ և Սառնաղբյուր բնակավայրերում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Սուբվենցիոն ծրագրի գումարի 40 տոկոսը կառավարության համաֆինանսավորումն է։
«Անի համայնքի բնակավայրերի ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհների հիմնանորոգում (Մարալիկ, Ձորակապ և Սառնաղբյուր)» սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 1226 մ ճանապարհահատված։ Շինաշխատանքներն իրականացվում են «Անիի ՃՇՇ», «Դուստր Մոնիկա» և «Լենճանշին» ՍՊԸ-ների, տեխնիկական հսկողությունը՝ «Բեստ նախագիծ» և «ԱԳԷԱ» ընկերությունների կողմից։ Անի համայնքում ընթացքի մեջ են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022-ին մեկնարկած սուբվենցիոն 6 ծրագրեր, որոնց աշխատանքների ընթացքը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ