Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը. ՇՄ նախարարություն

8.02.2022 - 23:37 դիտում
Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ քաղաքացին ցուցադրում է իր որսած եղեգնակատվին:
Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, նախարարի` ոլորտը համակարգող տեղակալ Արամ Մեյմարյանի հանձնարարությամբ գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
«Անընդունելի է ցանկացած կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Խիստ դատապարտում ենք նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն՝ կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 70.000-140.000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100․000-200․000 ՀՀ դրամի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:
Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150․000-250․000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 170․000-250․000 ՀՀ դրամի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

‼️ Անընդունելի է որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը

Համացանցում լուսանկար է հայտնվել, որտեղ քաղաքացին ցուցադրում…

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Вторник, 8 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ