Անընդունելի եմ համարում հայկական հետքը, պատմությունը հայկական լեռնաշխարհի տարածքից ջնջելու փորձերը. Ալեն Սիմոնյան

Աննա Կոստանյան 28.11.2023 - 18:02
28.11.2023 - 18:02 դիտում

Ադրբեջանը սիրում է ամեն տեղ ասել, որ ինքը մուլտիկուլտուրալ երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը՝ սկսած հայերի բռնի տեղահանումից, էթնիկ զտումից, վերջացրած հայկական եկեղեցիների ու հայկական շինությունների հիշատակումից և այլն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Էլի տեղեր են եղել, որ փորձ են արել ջնջել հայկական ներկայությունը, բայց հետո հասկացել են, որ դա միայն վնաս է բերում երկրի վարկանիշին»,- ասաց Ալեն Սիմոնյանը, ապա նկատեց, որ համաշխարհային պատմությունը չես կարող խմբագրել մեկ օրվա մեջ. «Գոյություն ունեն ընդհանուր պատմական սկզբունքներ, որոնք բոլորի համար նույնն են:

Ասացվածք կա` ինչքան հաճախ ասես «շաքար», դրանից բերանիդ մեջ շաքար չի դառնա: Անընդունելի եմ համարում հայկական հետքը, հայկական պատմությունը հայկական լեռնաշխարհի տարածքից ջնջելու փորձերը: Առավել ևս` դրանք հաջողության չեն հասնելու»:

Ալեն Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ տարիներ առաջ Նախիջևանում անարգվել էին հայկական գերեզմանատները, ապա կոչ արեց 30 տարվա օկուպացիաների մասին խոսելու փոխարեն խոսել ապագայից ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուց: «Հերիք է, պետք է դադար տալ, պետք է ապագայի մասին խոսել: Թող իրենց ջանքն օգտագործեն ապագա կառուցելու և տարածաշրջանում խաղաղություն բերելու [համար]: Չի կարող այս ամենը հավերժ տևել»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ