Անդորրայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Աստղիկ Խաչատրյան 24.08.2021 - 22:31
24.08.2021 - 22:31 դիտում

Անդորրայի Արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Բարեկամական ամուր կապերը միավորում են մեր երկու երկրները, և ես կցանկանայի վերահաստատել Անդորրայի Իշխանապետության հանձնառությունն ու հաստատակամությունը` շարունակելու ամրապնդել Հայաստանի Հանրապետության հետ հիանալի հարաբերությունները՝ մեր համագործակցության երկկողմ և բազմակողմ ոլորտներում»,- նշել է Անդորրայի ԱԳ նախարարն իր ուղերձում։

Անդորրայի Արտաքին գործերի նախարար Մարիա Ուբաչ Ֆոնտը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի…

Опубликовано Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն Вторник, 24 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ