Անբարեխիղճ ոռոգումը՝ խմելու ջրի բացակայության պատճառ

Հրաչ Սահակյան 1.08.2022 - 17:05
1.08.2022 - 17:05 դիտում

Օգնության ակնկալիքը խմելու ջուր ունենալն է: Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն բնակավայրի 9-րդ փողոցի բնակիչները բողոքում են՝ տարբեր համայնքապետների օրոք բարձրաձայնած խնդիրը լուծում չի ստանում: Ամեն տարի ամառվա երեք ամիսներին իրենց ջուր չի հասնում, գյուղի այս հատվածում բնակվող 7 ընտանիքներն արդեն հոգնել են շարունակական խնդիրներից, իրենց խոսքով՝ հետեւողականության բացակայության արդյունքում են հայտնվել այս վիճակում: Համայնքների միավորումից հետո էլ բարձրաձայնել են, Ախուրյան համայնքի ղեկավարը եկել, լսել է բնակիչների բողոքն ու ականատես եղել խնդրին, բայց լուծում դեռ չկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ