Անահիտ Ավանեսյանն առաջարկել է դեղատներում իրականացնել մշտադիտարկում

Աննա Կոստանյան 11.02.2025 - 10:06
11.02.2025 - 10:06 դիտում

էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման գործընթացում ի հայտ եկող խնդիրները համակողմանի վերհանելու համար նախարար Անահիտ Ավանեսյանը բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ընդունել է նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

«Դեղերի այն անվանացանկը, որն այս փուլով նախատեսված է դուրս գրել էլեկտրոնային տարբերակով թե՛ բժիշկները, թե՛ դեղատները պետք է անեն դա բացառապես էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` առաջարկելով դեղատներում իրականացնել գործարկման մշտադիտարկում, նաև, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն:

Նախարարի առաջարկով հանդիպումները կլինեն շարունակական մինչև էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ամբողջովին անխափան գործելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ