Անահիտ Ավանեսյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

Աննա Կոստանյան 21.10.2021 - 15:09
21.10.2021 - 15:09 դիտում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ Պետերբուրգի Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկաախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։

May be an image of 1 հոգի և sitting-ը

ՌԴ պատվիրակության եռօրյա աjցի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում SARS CoV-2 վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում։

Նկարի նկարագրությունը հասանելի չէ

Նախարարը ողջունելով հյուրերին` ընդգծել է, որ վերջին երկու տարում Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համագործակցության կարևորությունը COVID-19-ի դեմ պայքարում:

May be an image of 1 հոգի, sitting և office-ը

Հանդիպման ընթացքում Պաստյորի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը ներկայացրել է զեկույց` տարածաշրջանում իրականացված կորոնավիրուսային համավարակի պայմաններում SARS CоV-2 վիրուսի նկատմամբ վիճակագրության տվյալների վերաբերյալ` հիմնված Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության վիճակագրական ցուցանիշների վրա:

May be an image of 2 մարդ և people sitting-ը

Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ինֆորմատիվ զեկույցի համար և հույս հայտնել, որ հաջորդ ուսումնասիրությունը կիրականացվի Հայաստանի բնակչության շրջանում:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ