Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

2.03.2024 - 14:21 դիտում
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Ավանեսյանին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։
Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։
«Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։
Մենք ունենք տաղանդավոր բժիշկներ, նրանք մեծ թիվ են կազմում նաև ԱՄՆ-ում և մյուս երկրներում. նրանց համար Հայաստանը կարող ենք միասին դարձնել սովորելու, աշխատելու, փորձի փոխանակման վայր»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ