Անահիտ Ավանեսյանը այցելել է Գեղարքունիքի մարզում տեղակայված հումանիտար կայան

Աննա Կոստանյան 11.10.2023 - 18:09
11.10.2023 - 18:09 դիտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նախարարն այցելել է մարզում տեղակայված հումանիտար կայան, հետաքրքրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուրավոր մեր հայրենակիցների կարիքներով, ծանոթացել բուժօգնության տրամադրման գործընթացին:

Անահիտ Ավանեսյանին ներկայացրել են նրանց` առողջության առաջնային պահպանման օղակում հավաքագրման գործընթացը: Մինչ այս պահը Գեղարքունիքի բուժհաստատություններում հաշվառվել է մարզում հաստատված մեր հայրենակիցների շուրջ 50 տոկոսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ