Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

Աստղիկ Խաչատրյան 22.02.2024 - 18:57
22.02.2024 - 18:57 դիտում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ելիսեյան պալատում մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը: Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր:
Այնուհետև ներկա ենք գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, վարչապետի գլխավորությամբ այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ»,- նշված է գրառման մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ