Այրվել է Բժշկական համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիան

Աննա Կոստանյան 22.09.2025 - 10:15
22.09.2025 - 10:15 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19։04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և  Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է համալսարանի 7-րդ հարկի լաբորատորիայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին: Այրվել են լաբորատորիան՝ գույքով (մոտ 6 քմ) և միջանցքի կախովի առաստաղը (մոտ 12 քմ)։ Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից սենյակներ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ