Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողի վիճակը կայուն ծանր է. Կարինե Բաբայան

Աննա Կոստանյան 20.01.2023 - 14:26
20.01.2023 - 14:26 դիտում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոն տեղափոխված 3 զինծառայողների առողջական վիճակի փոփոխության մասին խոսելը դեռ վաղ է՝ թե՛ դրական, թե՛ բացասական տեղաշարժի առումով:

«Լուրերին» Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը հայտնել է, որ նրանք դեռևս գտնվում են կայուն ծանր վիճակում, իսկ մեկը միացվել է արհեստական շնչառության ապարատին:

Կարինե Բաբայան (Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն) – Դա նախատեսվում էր՝ հաշվի առնելով շնչուղիների այրվածքը, որի դեպքում այտուցներ են առաջանում, և այդ այտուցի պատճառով կարող է խանգարվել շնչառությունը: Հետևապես անցել ենք արհեստական շնչառության, որոշ ժամանակ հետո, երբ այտուցները սկսեն իջնել, դուրս կգանք ինտուբացիայից: Այսինքն՝ ապարատից դուրս կգանք:

Հիշեցնենք՝ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ