«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ». ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Աննա Կոստանյան 24.04.2023 - 18:04
24.04.2023 - 18:04 դիտում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը մասնակցել են Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու արարողությանը։ Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ», – նշված է ՌԴ դեսպանատան գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ