Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել․ Վարդապետյան

Աննա Կոստանյան 15.10.2024 - 16:54
15.10.2024 - 16:54 դիտում

Այս տարվա ընթացքում զինվորական ծառայության հետ կապված մահվան 26 դեպք է գրանցվել։

Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Դրանից 6-ը՝ սպանություն է, 4-ը՝ հակառակորդի կողմից սպանություն է, 4-ը՝ ավտովթարի հետևանքով գրանցված դեպքերն են, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 5 դեպք է գրանցվել, թռչող սարքերի կամ թռիչքների նախապատրաստման շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք է գրանցվել, մարտական ավտոմեքենա վարելու կանոնները խախտելու 1 դեպք է գրանցվել։ Գրանցվել է նաև դժբախտ պատահարի մեկ դեպք և հիվանդության 3 դեպք»,- ասաց նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ