Այս տարի չեղարկվել են Սուրբ Սարգսի տոնի բոլոր տոնական միջոցառումները

Հրաչ Սահակյան 25.01.2021 - 18:39
25.01.2021 - 18:39 դիտում

Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է։

Ինչպես հայտնեցին Արարատյան Հայրապետական թեմից, այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։

Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրությանը կից  ներկայացրել է երկու կարճ հոլովակ` Սուրբ  Սարգսի բարեխոսական աղոթքներով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ