Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը. ԼՂ նախագահի հեռագիրը Լանջիկ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ

Աննա Կոստանյան 14.08.2023 - 16:21
14.08.2023 - 16:21 դիտում

ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։

Հիշեցնենք՝ 11 մարդ է զոհվել, ևս շուրջ մեկ տասնյակը վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետրին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած քաղաքացիները Արևմտյան Հայաստանից էին վերադառնում Երևան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ