Այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան

17.09.2022 - 11:06 դիտում

ԱԺ նախագահի հրավերով այսօր սպասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան: Նենսի Փելոսին Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև Կառավարության այլ ներկայացուցիչների հետ։

Այս օրերին նա Բեռլինում է, որտեղ ասուլիսի ընթացքում Փելոսին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, շեշտել՝ հպարտ է, որ Միացյալ Նահանգները ճանաչել է 100 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճրագործությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ