Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը. «Իմ քայլի» նոր պատգամավոր Էմմա Պալյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրաչ Սահակյան 23.03.2021 - 18:58
23.03.2021 - 18:58 դիտում

«Ինձ համար անակնկալ էր պատգամավոր դառնալը»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանի փոխարեն մանդատ ստաած Էմմա Պալյանը։

Նշեց, որ ցուցակում իրենիրց առաջ գտնվողը ինքնաբացարկ է հայտնել, հետևաբար՝ մանդատը փոխանցվել է իրեն․

«Ես «Քաղաքացիական պայմանագրի» հիմնադիր անդամ եմ և հենց այդ պատճառով եմ հայտնվել ցուցակում»։

Լրագրողներից մեկը Պալյանին հիշեցրեց, որ իրեն մեղադրում էին «Աշոտյանի մարտիության շնորհավորանքը քոփի-փեստ անեու մեջ»․ պատգամավորն ասաց՝ «քոփի-փեստ» չի եղել, այս թեմայով այլ հարցերի չպատասխանեց։

Հարցին, թե արդյո՞ք իր թիմին չի համարում պարտված և այս պարագայում ինչպե՞ս ընդունեց պատգամավոր դառնալու առաջարկը, Պալյանն արձագանքեց․

«Երբ 2016 թվականին անդամագրվեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ես գիտակցում էի՝ ինչ էլ լինի, դուրս չեմ գալու իմ քաղաքական թիմից, որովհետև դա եղել է գիտակցված ընտրություն։ Ես չեմ ընդունում, որ նեղ պահի թողնում ու դուրս են գալիս թիմից, ես կարծում եմ, որ իշխանություններն անթույլատրելիի շեմը չեն հատել։ Բացի այդ ես ապրում եմ Շիրակի մարզում, բազմաթիվ քաղաքացիների հետ շփման արդյունքում նման տեսակետ ես չեմ տեսել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ունի ամենաբարձր վարկանիշը»։

Պալյանը չի ժխտում, որ կա հիասթափություն, բայց պնդում է՝ քարոզարշավի ընթացում հասարակության հիասթափված շերտի հետ կշփվեն, կբացատրեն։

Պատգամավորը հայտարարեց՝  Նիկոլ Փաշինյանի օրոք վարչական ռեսուրս չի օգտագործվել և չի էլ օգտագործվելու։

Նաև հավելեց՝ Սյունիքում այս պահին քաղաքացիներն ապահով են և անվտանգ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ