Այսօր ՀՀ-ում 597,500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա և 582,000 դրամ ստացող՝ շարքային զինվորական. Փաշինյան

Աննա Կոստանյան 15.04.2025 - 14:04
15.04.2025 - 14:04 դիտում

37 մլրդ դրամ է տրամադրվել տարբեր ծրագրերով ուսուցիչների վարձատրությունն ավելացնելուն: Ուսուցիչների աշխատավարձը համատարած բարձրացվել է: 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամն աճել է 37 մլրդ դրամով: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«Այսօր ՀՀ-ում 597 հազար 500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա»,- հայտարարեց Փաշինյանը:

Հավելյալ 74,3 մլրդ դրամ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը, իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105-300 տոկոսով: 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ, ըստ Փաշինյանի, գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում ավելի քան կրկնապատկվել է:

Փաշինյանը խոսեց նաև բանակի ծառայողների աշխատավարձի բարձրացման մասին, որի շրջանակում հավելյալ տրամադրվել է 31 մլրդ դրամ: «Այսօր Հայաստանում 582 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա»,- նշեց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ