Այսօր Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

5.12.2021 - 08:51 դիտում

Այսօր Հայաստանի 38 խոշորացված համայնքում տեղի են ունենում ընտրություններ, համայնքներից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի գերազանցում 4000-ը։

Մասնավորապես, համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ են ընթանում Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ