Այսօր Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է․ Սուրենյան

Աննա Կոստանյան 10.01.2025 - 14:56
10.01.2025 - 14:56 դիտում

Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի ջերմաստիճանային տարբերություն, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսպիսով ժամը 14։00-ի դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է»,- նշել է Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ