Այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը

Աննա Կոստանյան 11.03.2025 - 17:35
11.03.2025 - 17:35 դիտում

Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը:

Վարդանյանն ավելի քան 20 օր հացադուլ է անում՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի:

Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։ Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական ​​գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:

Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ