Այն ինչ Հայաստանի ինքնիշխանության խախտման պատճառ կդառնա, մենք դրա հետ համաձայն չենք. Իրանի դեսպան

Աննա Կոստանյան 11.01.2024 - 16:20
11.01.2024 - 16:20 դիտում

Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն ինչ պատճառ կդառնա որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք:

Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

Հարցին, թե ստացվում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ, դեսպանը կրկնեց իր խոսքը.

«Այն ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում կլինի և ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում, մեզ համար այն ընդունելի չէ»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ